Տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա, խլել է ատրճանակը և փորձել ինքնասպան լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևակ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 19-50-ի սահմաններում, դանակով և փայտով զինված հարձակում է գործել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա և փորձել է խլել ոստիկանին կից հրազենը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Սևակ Իսպիրյանն իր մոտ եղած ծալովի դանակը սեղմելով Վ. Գևորգյանի որովայնին, պահանջել է վերջինիս ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, սակայն հանդիպելով Վ. Գևորգյանի դիմադրությանը քաշքշուկի մեջ է մտել նրա հետ, հարվածել է նրա գլխին և մարմնի տարբեր մասերին և հափշտակել ատրճանակը:

Որից հետո նա դիմել է փախուստի: Ոստիկանները Սևակ Իսպիրյանին գտել են տանը, նա փորձել է ինքնասպան լինել, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը:

Հետագայում գործը մտել է դատարան և դատարանն ուսումնասիրելով փաստերը` վճռել է Սևակ Իսպիրյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով:

 




Լրահոս