ԿԲ-ն մեղմացրել է արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 20-ի նիստում լրացումներ և փոփոխություններ կատարել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Ինչպես հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դեռևս 2015 թ. սկզբից Կենտրոնական բանկը հետևողականորեն իրականացնում է բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը խրախուսող քաղաքականություն:

Նշված քաղաքականության շրջանակում ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափերով, ինչպես նաև խթանվել է տեղական բորսաներում թողարկված պարտատոմսերով երկարաժամկետ միջոցների ներգրավումը:

Մեղմացվել է նաև արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը. դրույքաչափը նվազեցվել է 20%-ից 18%, ինչպես նաև մեծացել է բանկերի կողմից արտարժույթով պարտադիր պահուստավորման իրականացման ճկունությունը (Կենտրոնական բանկում պահուստավորման ենթակա միջոցների կարգավորման երկշաբաթյա ժամկետն երկարաձգվել է մինչև 28-35 օր):




Լրահոս