Դուրս է եկել ԴիԿապրիոյի մասնակցությամբ վավերագրական ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուրս է եկել «Նախքան ջրհեղեղը» վավերագրական ֆիլմի թրեյլերը, որին մասնակցում է հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն: Թրեյլերը Յութուբում հրապարակել է National Geographic-ի ալիքը:

Ֆիլմը պատմում է ողջ աշխարհում կլիմայի փոփոխության պատճառով տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների մասին: «Ես պարզապես ցանկանում եմ իմանալ, թե որքան հեռուն ենք մենք հասել, և կարող ենք արդյոք ինչ-որ բան անել դա կանգնեցնելու համար»,-ասում է ԴիԿապրիոն:

Ֆիլմի ռեժիսորը Ֆիշեր Ստիվենսն է:

Ֆիլմը Նյու Յորքի և Լոս Անջելեսի կինոթատրոններում կհայտնվի հոկտեմբերի 21-ից, իսկ ողջ աշխարհում National Geographic-ի ալիքում՝ հոկտեմբերի 30-ից:




Լրահոս