Պուտինը դիմել է Բաքվի ֆորումի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բաքվում ընթացող 5-րդ հումանիտար ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ ընթերցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ֆորումի մասնակիցներին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Պուտինն իր ուղերձում  նշել է, որ ֆորումը կարճ ժամանակահատվածում մեծ հեղինակություն է ձեռք բերել: «Հավատում եմ, որ միջազգային հարթակում փոխըմբռնման ընդլայնման ոլորտում քննարկումներն արդյունավետ կլինեն: Մեծ հաջողություններ եմ մաղթում ֆորումին»,-ասվում է Պուտինի ուղերձում:

Ավելի վաղ Ալիևը ֆորումի շրջանակներում իր հիասթափությունն էր հայտնել:




Լրահոս