Մամեդյարովը՝ Սարգսյան-Ալիև նոր հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին այց կկատարեն տարածաշրջան: Այս մասին Բաքվի հումանիտար ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Երևան և Բաքու կատարած այցերի և բանակցությունների արդյունքներով որոշում կկայացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր հանդիպման վայրի և ժամկետների մասին:




Լրահոս