ՀՀ քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր, ինչն ուղղված է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։
Այն կնպաստի միասնականացնել քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը, կանխել դատավարական ժամկետների հնարավոր խախտումները, ներդնել նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ, ինչպես նաև` իրականացնել ավտոմատացված վիճակագրության հաշվառում։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիրը ներկայումս փորձարկվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երևան քաղաքի քննչական վարչությունում և դրա տարածքային ստորաբաժանումներում, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ ՔԿ նախագահի մոտ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս