Թուրքիան արդեն անօդաչու թռչող սարքեր է արտադրում. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում կայացած միջազգային գիտակրթական համաժողովի շրջանակներում: Milliyet-ի հաղորդմամբ՝ նա խոսել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռքբերումներ մասին՝ թափանցիկ ակնարկներ հղելով Միացյալ Նահանգներին:

«Թուրքիային հաջողվել է արտադրել անօդաչու թռչող սարք՝ իր սպառազինությամբ: Երբ մենք այս զինատեսակի մատակարարման համար դիմեցինք ԱՄՆ-ին, մեզ պատասխանեցին, որ հարցը «կոնգրեսում չի հաստատվել»: Բայց մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Իսրայելից գնված 10 անօդաչու սարքերը Թուրքիան ավելի ուշ չի կարողացել վերանորոգել:

«Շնորհակալություն նրանց. այդպիսի հարևանների շնորհիվ մենք սեփական արտադրանքն ունեցանք: Հիմա այդ անօդաչուներն օգտագործում ենք տարբեր գործողությունների ժամանակ: Արդեն բավական հզոր զրահակիրներ ենք արտադրում, որոնք աշխարհում շատ կարևոր տեղ են զբաղեցնում»,-նկատել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ նպատակ ունեն արտահանման ծավալները հասցնել 500 միլիարդ դոլարի և հույս է հայտնել, որ նաև շնորհիվ բարձր տեխնոլոգիական արտադրանքի պետք է աճեն արտահանման ծավալները:




Լրահոս