Սուրիկ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է աշխատանքից: Լուրը ճշտելու նպատակով ArmLur.am-ը փորձեց զրուցել հենց մարզպետի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանեց նրա վարորդը` նշելով, որ ժամն արդեն ուշ է, և Խաչատրյանն այժմ չի կարող պատասխանել մեր հարցերին`  խորհուրդ տալով զանգահարել վաղը:

Հիշեցնենք, որը վաղը կառավարության նիստ է տեղի ունենալու, և Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը ընդգրկված կլինի օրակարգում: Հավելենք, որ սովորաբար այդպիսի հարցերն օրակարգում ավելացվում են նիստից ժամեր առաջ միայն:

Հիշեցնենք նաև, որ ArmLur.am-ը դեռևս սեպտեմբերի 28-ին գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանականում աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ:




Լրահոս