ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. Արթուր Սաքունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում խորհրդարանական լսումներին քննարկվել էին  ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի նշել էր, որ նախագծում դրական կետեր առկա են։ Վարդանյանը հատկապես կարևորել էր օրենքում իրականացված այն փոփոխությունը, որը ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել:

Այս առնչությամբ ArmaLur.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ այժմ, որպեսզի ՀԿ-ն ձեռնարկատիրական գործունեություն իրականացներ պետք է հիմնադրեր, ինչ-որ մի  ձեռնարկատիրական կազմակերպություն՝ հանդես գալ նրա հիմնադիրը և այդ միջոցով իրականացներ:Բայց հիմա այդ օրենքով արգելքը վերացվում է:

«Սա, որպես իրավական կարգավորում լրիվ նորմալ է, որովհետև կարող է իր տարածքը տալ վարձակալությամբ, կամ վճարովի  ծառայություններ մատուցել: Կարող է պայմանագիր կնքել ինչ-որ բիզնես ներկայացուցչի հետ: Նրանց իրավական աջակցություն տրամադրել»,-ասաց նա:

Արթուր Սաքունիցի խոսքով՝  եթե իրենք նույնիսկ չունենային այդ հնարավորությունը, միևնույնն է իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվելու է անվճար: ՀԿ-ների առաքելութունը կայանում է նրանում, որ հենց անվճար լինի իրավական աջակցությունը  այն մարդկանց, որոնց իրավունքերը խախտված են:

«Այստեղ հիմնական հարցը հարկային քաղաքականության հետ կապված խնդիրներն են, որովհետև ՀԿ-ն մտնում է բիզնես սեկտոր, ապա հանձինս հարկային վարչարարության պետությունն ունենում է լրացուցիչ գործիքներ` հասարակական կազմակերպության  վրա վերահսկողություն իրականացնելու»,-եզրափակեց Ա. Սաքունցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս