ԱՌԱՆՑ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քսենյա Սոբչակը նորից քննարկման թեմա է տվել բազմաթիվ լրագրողներին եւ պարզապես այն մարդկանց, որոնք նրան տեսել են մոսկովյան մի բարեգործական միջոցառման ժամանակ:Մոսկվայում հայտնի նորաձեւ ու պճնամոլ կանայք իրենց զգեստներն են հանել վաճառքի: Իսկ հավաքված գումարը` 1.5 միլիոն ռուբլի, հատկացվել է 3-ամյա Լուկա Բելովին, որը սրտի արատով է ծնվել:   Աստղերը համեստ հագուկապով են եկել այդ հավաքույթին: Քսենյան նույնպես համեստ է հագնված եղել` ջինսե տաբատ եւ հասարակ սպիտակ տոպ, բայց առանց ներքնազգեստի: Նա ամենեւին էլ չի ամաչել իր տեսքից, նույնիսկ շատ ոգեւորված վաճառել է իրեն պատկանող թանկարժեք բրենդային հագուստը ծիծաղելի գներով: Հետո էլ ասել է, որ ինքը վաղուց է զբաղվում բարեգործությամբ, պարզապես չի բարձրաձայնում այդ մասին: 




Լրահոս