Հրապարակվել է ATP-ի թարմացված աղյուսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում ճապոնացի թենիսիստ Կեյ Նիշիկորին առաջ է անցել իսպանացի Ռաֆայել Նադալից: Նա այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Նշենք, որ Նիշիկորին 2016 թվականի ընթացքում ընդամենը մեկ տիտղոս է նվաճել: Նադալի ակտիվում Բարսելոնայի և Մոնտե Կարլոյի մրցաշարերի տիտղոսներն են: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը, նրանից հետ են մնում բրիտանացի Էնդի Մարեյն ու շվեյցարացի Ստեն Վավրինկան:




Լրահոս