Ջուլիեն Կիզա. Բացառիկ հայացք՝ ճարտարապետությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին ժամը 14.00 շվեյցարացի ճարատարապետ Ջուլիեն Կիզան Մենդրիսիոյի ճարտարապետական ակադեմիա՝ բացառիկ հայացք ճարտարապետությանը թեմայով բավական ուշագրավ դասախոսությամբ հանդես կգա՝ ներկայացնելով շվեյցարական ճարտարապետական դպրոցի նոր կոնցեպտները:

Հանդիպում-դասախոսությունը տեղի կունենա Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Մուտքն ազատ է. Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 3 (մուտքը` մետրոյի Հանրապետության հրապարակ կայանի կողմից):




Լրահոս