Այսօր անվանի դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ թատրոնի և կինոյի անվանի դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է:  Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1991 թ. նա թեկնածու է եղել նորանկախ Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան համար, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութեան՝ թեկնածուն։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից։ ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին, Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվեց նրա հիշատակին նվիրված հուշատախտակը[2]։




Լրահոս