Այս պահին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք ցանկանում են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն:
Նշենք, որ թիկնազորը խիստ հսկողություն է սահմանել և նրանց Գագիկ Ծառուկյանի տան դարպասներին մոտենալ չեն թողնում:
Ակցիան նախատեսված է սկսել 15:30-ին, հավաքված մարդկանց թիվը կամաց-կամաց շատանում է:
15:30 -ի դրությամբ Գագիկ Ծառուկյանի աջակիցները երթով բարձրանում են դեպի նրա առանձնատուն` նշելով, որ Ծառուկյանի կարիքն ունեն: Սակայն թիկնապահները նրանց թույլ չտվեցին բարձրանալ:
Նշենք, որ այնտեղ է գտնվում նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: