Հայտնի են «Ոսկե գնդակի» ևս 5 հավակնորդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«France Football»-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» ևս 5 հավակնորդների անունները: Նրանք են՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, «Բարսելոնա»ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը, «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու «Ատլետիկո»-ից Կոկեն:

2016 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են նաև «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, կիսապաշտպան Գարեթ Բեյլը, «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն, կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն, «Աթլետիկո»-ի պաշտպան Դիեգո Գոդինը, հարձակվող Անտուան Գրիզմանը և այլք:




Լրահոս