Ինչպես են պատգամավորները քվեարկում մեկը մյուսի փոխարեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԺ-ն հաստատեց հոկտեմբերի 24-ի 28-ի քառօրյայի օրակարգը: Ինչպես մի շարք դեպքերում, այս անգամ եւս պատգամավորներից շատերը քվեարկեցին բացակաների փոխարեն: Մասնավորապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը քվեարկեց մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի` Արթուր Ստեփանյանի՝ Չախկալի փոխարեն:

ՀՀԿ խմբակցության անդամ Ռոբերտ Սարգսյանը նախ քվեարկեց իր հարեւանի` Կարեն Սարիկբեկյանի, ապա՝ իր փոխարեն: ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ հասցրեց նախ իր փոխարեն քվեարկել, ապա Սպարտակ Մելիքյանի: Ըստ էության, երբ բացակա է գեներալ Սեյրան Սարոյանը, նրա փոխարեն պետք է քվեարկի մեկ այլ գեներալ` Մանվել Գրիգորյանը: Սակայն տեւական ժամանակ է՝ այդ բարդ «գործը» ստանձնել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը:

ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանն էլ ավանդաբար քվեարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վազգեն Կարախանյանի փոխարեն:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս