Բյուջեի եկամուտները շարունակում են թերակատարվել. Կարապետյանի կառավարությունը պետք է փորձի կանգնեցնել անկումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ինն ամիսների արդյունքներով՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են ավելի քան 53 միլիարդ դրամի չափով: Հայաստանի պետական բյուջեի կատարողականի նման վատ ցուցանիշ չէր արձանագրվել 2009 թվականի աշնանից այս կողմ: Այսպիսով՝ պաշտոնապես հաստատվեց «Ժողովուրդ»-ի՝ դեռեւս մեկ ամիս առաջ հրապարակած այն լուրը, ըստ որի՝ կառավարության ֆինանսիստները դեռեւս սեպտեմբերի սկզբին կանխատեսել են, որ 9 ամիսների արդյունքներով բյուջեի թերակատարումը կազմելու է 50 միլիարդ դրամ, իսկ տարեվերջին այդ ցուցանիշը կարող է հասնել 70 միլիարդ դրամի: Եւ ահա 9 ամիսների կտրվածքով պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումը կազմել է մոտ 62 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած՝ չնայած բազմաթիվ ծախսեր պետական բյուջեով ծրագրված է եղել, բայց այդպես էլ չեն իրականացվել գումարի բացակայության պատճառով:

Փաստացի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մինչեւ տարեվերջ պետք է փորձի կանգնեցնել տնտեսության շարունակական անկումը: Արդյոք այդ գործընթացը հաջողությամբ կպսակվի, թե ոչ, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այս պահին արդեն առկա տվյալներում չկա ոչ մի ցուցանիշ, որը ապագայի հետ կապված լավատեսություն կարող է ներշնչել: Այսինքն՝ եթե անգամ նոր կառավարությունն անկումը կանգնեցնի, ապա դրա արդյունքում տնտեսության ներկա պատկերը էապես չի փոխվի»:

Ավելի մանրամասը`  թերթի այսօրվա համարում




Լրահոս