Դեմոգրաֆիական տեսանկյունից մենք ծերանում ենք. Մհեր Շահգելդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանական բանակը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել: «Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր»,-նշված էր հաղորդագրության մեջ:

Ի՞նչ է փորձում ցույց տալ հակառակորդը և վտանգ կա պատերազմի: Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը  զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հետ:

-Պարո՛ն Շահգելդյան, քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Արդյունքը, ցավոք, տեսանք: Քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին, ուստի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դիվերսիոն փորձը չի կարելի դիտարկել որպես սովորական սահմանային խախտում: Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ էր հետապնդում հակառակորդի այս փորձը:

-Իմ խորին համոզմամբ, ադրբեջանական կողմից ռազմական միջոցների կիրառման հարցի թեկուզ մասնակի լուծումը, որոշակի իրականացումը շարունակվելու է: Իմ կարծիքով սա միանշանակ է: Այս մոտեցումների արտահայտություններից մեկը հենց դիվերսիոն գործողություններն են, որոնք լինելու են և ես ենթադրում եմ, որ իրենք փորձելու են ավելի խորքային գործողություններ իրականացնել: Այստեղ կա   ներքաղաքական խնդիր: Ադրբեջանում անցավ հանրաքվեն, որը խիստ   քննադատության ենթարկվեց դրսում, և ես չեմ ասում ներսում բազմաթիվ բողոքներ եղան և այս տեսանկյունից, եթե նաև պատերազմական գործողությունները նպատակ ունեին ինչ-որ տեղ արդարացնելու այն հսկայական միջոցները, որոնք մի մասը ծախսվել էին բանակի համար, մի մասը չգիտես ուր էին գնացել, ինչ-որ քայլերի իրականացման նաև խնդիր ունեին:

Այս դիվերսիոն գործողությունները ես կարծում եմ նաև նպատակ ունեին որոշակիորեն ուշադրությունը շեղել ռազմական, մարտական հարձակվողական գործողությունների վրա, քանի որ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է , երկակի գործում է դրսի և ներսի համար: Ռազմական մարտական գործողությունների տեսանկյունից փորձեր կատարվելու են անընդհատ պաշտպանունակություն ստուգելու համար:

-Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անի հայկական կողմն այս ուղղությամբ:

-Այստեղ կարևորագույն խնդիրը պաշտպանական համակարգի անընդհատականության արդիականացնումն է ոչ միայն բացարձակ մարտունակության, վերահսկողության, էլէկտրոնային հետախուզության որոշումների ընդունման և արագ արձագանքման հնարավորությունների դեմ:Այս դիվերսիոն գործողությունների արդյունքում իրականության մեջ ինչ տեղի ունեցավ: Մեր զինված ուժերը հաջողությամբ ետ մղեցին հենց այն ստորաբաժանումներից, որոնք պատրաստած են նման քայլեր անելու համար: Երկրորդը, կան նաև որոշակի տվյալներ, որ ադրբեջանցիները նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում և պատրաստվում են ստորաբաժանումները լեռնային շրջաններում:

Որքան ես եմ հասկանում, երկու ուղղություն կար, ես ոչ մասնագետ եմ խոսում, բայց մեկը դա տանկային ճեղքում իրականացնելու փորձն էր հարթավայրային տարածքում, երկրորդն էլ դա դիվերսիոն գործողությունների միջոցով հարվածներ հասցնելն էր և երրորդը ՝ դրոմների, անօդաչու սարքերի միջոցով հարված հասցնելու խնդիրն էր: Այս իրավիճակում դիվերսիան, կարծում եմ, նախազգուշացում կարող է լինել, որ նորից փորձ է կատարվելու փորձել, ստուգել, տեսնել, թե որտեղ է խոցելի տեղերը: Ինչ-որ տեղ նաև ուշադրության շեղելու խնդիր կարող է լինի, որովհետև սա ռազմամարտական խորամանկության մի մասն է: Եթե փորձեմ ամփոփել ` մարտական գործողությունների ինտենսիվացում կամ հարձակվողական գործողություններ, որքանով դա կլինի լայնամասշտաբ ես չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ես ենթադրում եմ, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններ բավականաչափ մեծ մասշտաբի լինելու են:

Երբ կինի դա, մենք պետք է պատրաստ լինենք: Սա անընդհատ պատրաստություն է և քանի դեռ Ադրբեջանը հույս ունի առաջին նավթի ուժերի մնացորդներն օգտագործել նման խնդիրների համար: Եվ երկրորդ` ժողովրդի ուշադրությունն անընդհատ շեղել արտաքին հարձակումներով,  սա անընդհատ լինելու է: Լայնամասշտաբ տեսանկյունից մենք կարող ենք և պետք է հասկանանք, նաև իրենց քաղաքական որոշումները և քաղաքական ուղղությունն ինչպիսին է լինելու:

-Իսկ  այդ ուղղությամբ ի՞նչ է անում կոնկրետ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովը:

-Արտաքին հարաբերությունների  հանձնաժողովը, որն այսօր աշխատում է մեր խնդիրներից մեկը՝ դա իհարկե, դիտարկել միջազգային ասպարեզում անընդհատ՝ ինչպես կարելի է տղեկատվություն տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին: Սա մի կարևորագույն խնդիրն է, երկրորդը ՝ կարողանալ ձևավորել անընդհատ կապերի միջոցով միջազգային հանրության տեսակետը առ այն, որ Ադրբեջանը խոսելով իբրև, թե խաղաղասիրության  մասին և տարածելով հայտարարություն, օրինակ այսօր Ալիևի հռետորությունն ավելի մեղմ է քան թե մինչ այդ, իսկ ինչը հակասում է պաշտպանության նախարարի հայտարարություններին, այդպիսի բան չի կարող լինել, սա նշանակում է ոչ թե երկակիություն քաղաքականության, այլ երկու հռետորություն` խաբելու համար միջազգային հանրությանը, և հիմա հանկարծ մեղմացել է: Իրականության մեջ մենք պետք է պարզ կարողանանք ներկայացնել այն ինչ-որ կա իրականում այդ երկրի քաղաքականությունում:

-Ի՞նչ քայլեր են տարվում այդ ուղղությամբ:

-Բնականաբար հանձնաժողովը առավել մեծ  չափով մասնագիտական մարմին են, որը զբաղվում է պայմանագրերի քննարկմամբ, բայց դրա հետ միասին նաև արտաքին քաղաքականության ստրատեգիայի հետ կապված, մոտեցումների հետ կապված:Կան այդպիսի հնարավորություններ, իհարկե անվտանգությունը դա պետք է: Երկրորդ խնդիրը ոչ միայն հանձնաժողովում, այլ, ընդհանրապես, խորհրդարանական վեհաժողովներում, ելույթներում, կուլիսային խոսակցությունների այս ամեն ինչի ընթացքում պետք է անել, բայց ավելի մեծ խնդիր կա, որն ավելի լայն է քան, թե մեծ հանձնաժողովը: Մեր դիրքերը ավելի ճիշտ են,  մենք ավելի արդար ենք մեր պահանջների մեջ և այստեղ մենք պետք է հասկանանք տոտոալ ինֆորմացիոն պատերազմի անհրաժեշտությունը:

Եվ մեկ այլ խնդրի, որը իմ կարծիքով ադրբեջանական  այս մոտեցումները մեզ պետք է դրդեն ինտեգրալ պաշտպանական համակարգի ձևավորման կարևորությունն է: Այսօր խոսքը արդեն  գնում է տարածքային պաշտպանության, քաղպաշտպանության զորքերի, բանակի, զինված ուժերի ընդհանրական մոտեցումը և ավելի հզորացնելով տարածքային պաշտպանության հնարավորություններին: Իմ խորին համոզմամբ մենք պետք է այսօր արդեն առաջարկենք ինտեգրալ պաշտպանական համակարգի կոնցեպտը, հատկապես  սահմանամերձ և սահմանապահ բնակավայրերի համար: Դա մի կարևորագույն խնդիր է , որտեղ մաքսիմում մեր ռեսուրսները պետք է համադրվեն:

-Իսկ այդ առաջարկությամբ պատրաստվու՞մ եք հանդես գալ:

-Ես այսօր խոսեցի այդ մասին շատ ավելի թեթև կերպով: Ինտեգրալ պաշտպանական համակարգը մեզ համար խիստ  կարևոր խնդիր է, որովհետև դեմոգրաֆիական տեսանկյունից մենք ծերանում ենք, ցավոք սրտի տնտեսական տեսանկյունից աճ չկա: Կա իմ կարծիքով բազմաթիվ ուղղություններով  հետընթաց և դա նշանակում է ռեսուրսների պակաս` ստրատեգիական տեսանկյունից: Այստեղ մենք խնդիր ունենք,  բոլորը պետք է մաքսիմում բոլոր ռեսուրսները ի մի հավաքել, բայց շատ գրագետ, ժամանակակից մոտեցումներով:

Քնար Մանուկյան




Լրահոս