Երևանում կայացավ տոնական համերգ` նվիրված «Յունիբանկի» հոբելյանին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. հոկտեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ-ի 15-ամյակին նվիրված տոնական համերգ, որին մասնակցեցին հայ և արտասահմանյան հայտնի կատարողներ: Ավանդույթի համաձայն ծննդյան օրը բանկը նշեց իր բաժնետերերի, հաճախորդների, գործընկերների և հյուրերի հետ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

unnamed-1

Հանդիսատեսը հաճույքով վայելեց Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի, Ջիվան Գասպարյան կրտսերի, Դմիտրի Մալիկովի, Անժելիկա Ագուրբաշի, Արամեի, «Կռունկ» համույթի, SPACE խմբի և Դիդյե Մարուանիի հին ու նոր կատարումները: Երեկոն վարում էին հայտնի շոումեն Դմիտրի Դիբրովը և երգչուհի Անժելիկա Ագուրբաշը:

unnamed-2

15 տարվա արդյունավետ աշխատանքի շնորհիվ «Յունիբանկը» կարողացավ արժանանալ հաճախորդների վստահությանը և ձեռքբերել բարձր հեղինակություն և գործարար համբավ: 2016թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622 մլն ՀՀ դրամի շահույթ:

unnamed-3

«Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, ում բաժնետոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (A) ցուցակում:
Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում, 113 բանկոմատ, 163 վճարային տերմինալ և ավելի քան 50 պրոմո կետ:




Լրահոս