«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն առողջական լուրջ խնդիր ունի. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր լրանում է 3 ամիս, ինչ Հովհաննեսը ստացել է աջ ոտքի հրազենային վիրավորում, սակայն մինչ օրս չի վիրահատվել:

«Տեսակցության ժամանակ նկատել եմ, որ Հովհաննես Հարությունյանի վիրավոր ոտքի գույնը մգանում է:
ՀՀ առողջապահության նախարարից, ՀՀ արդարադատության նախարարից, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից, ՄԻՊ-ից պահանջում եմ ձեռնարկել համապատասխան քայլեր ` պաշտպանյալիս պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցում, այլապես՝ Հովհաննես Հարությունյանի առողջության վատթարացման ողջ պատասխանատվությունը կկրեն վերը նշված կառույցների ղեկավարները», ասաց նա:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):




Լրահոս