Երևանի Խանջյան փողոցում այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված սպորտային համալիրի շենքի բացումը:
Գագիկ Ծառուկյանը բացման արարողությունից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին, նա անդրադառնալով իր քաղաքականություն վերադառնալուն, նորից կրկնեց, որ դա չի բացառվում. «Ես ձեզ ասացի, որ պարոն Ծառուկյանը քաղաքականություն մտել է, որ կարողանա օգտակար լինի, ոչ թե ժողովրդի հաշվին ապրի, այլ պիտանի լինի ազգին, ժողովրդին:
Եթե անհրաժեշտություն լինի, դրա կարիքը լինի, ուրեմն կմտնեմ, ես դրանով չեմ ապրում, բայց ուզում եմ, որ լավ լինի»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան