Վարչապետի հանձարարականից կարելի է կատարել երկու եզրահանգում. Միքայել Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլից զրույց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանի հետ:

– Պարոն Մինասյան, վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո տարընկալումներ են առաջացել: Ի վերջո, արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները վերացվելո՞ւ են, թե՞ վերոնշյալ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը վերապահվելու է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին:

– Ընդամենը անհրաժեշտ է ՀՀ վարչապետի հանձնարարականը ուշադիր ընթերցել, և պարզ կլինի, որ, դրա համաձայն, ընդհանրապես վերանում է արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության վերահսկողությունը այն ձևաչափով, որով առ այսօր իրականացվում էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից, ներառյալ նաև ստուգումների իրականացումը: Այսինքն վերոնշյալ կազմակերպությունների վերահսկողությունը որևէ այլ վարչական մարմնի չի փոխանցվում, իսկ մնացած ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկման իրավասությունը նախարարությունից փոխանցվում է ՊԵԿ-ին:

-Կարծիքներ կան նաև, որ կթուլանա Արդարադատության նախարարության լիազորությունը՝ մի շարք ոլորտներում վերահսկողություն իրականացնելու հարցում: Ի վերջո, Տեսչության գործունեությունը դադարեցնելու, այն վերակազմակերպելու արդյունքում ո՞ր գործիքակազմն է պահպանվելու և ո՞րն է վերացվելու:

-Կարծում եմ՝ պարոն վարչապետի հանձարարականից հստակ կարելի է կատարել երկու եզրահանգում. նախ և առաջ՝ հանձնարարականը պետք է դիտարկվի ընդհանուր տեսչական բարեփոխումների տրամաբանության մեջ և երկրորդ՝ նախարարության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողությունը ենթակա է իրականացման նախարարության կազմում նոր ստեղծվող մարմնի կողմից:

Նախատեսվում է, որ տվյալ մարմնին կփոխանցվի նախարարության այդ գործառույթի իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմը: Որպես օրինակ, կարող եմ նշել ՀՀ արդարադատության նախարարությանը և նախարարին վերապահված առնվազն այն վերահսկողական լիազորությունները, որոնց իրականացումն առ այսօր ապահովվում էր և պետք է ապահովվի նոր ստեղծվող մարմնի կողմից, դրանք են՝ վերահսկողությունը նոտարիատի, ՔԿԱԳ գործակալության և տարածքային մարմինների, քրեակատարողական և ԴԱՀԿ ծառայությունների, իրավաբանական անձանց պետական ռեսգիտրի գործակալության նկատմամբ, ինչպես նաև դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի նյութեր նախապատրաստելու գործառույթը:




Լրահոս