Ի՞նչ ստուգումներ են կատարվել «Կոշ» ՔԿՀ-ում

Ի՞նչ ստուգումներ են կատարվել  «Կոշ» ՔԿՀ-ում

«Ժողովուրդ»-ին երեկ տեղեկություններ հասան, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարել կալանավոր Վարդան Ենոքյանը, վերջինիս բողոքը պայմանավորված է իրեն անհիմն կալանքի տակ պահելու հետ:

Ի դեպ, երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ «Կոշ» ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել մասնավորապես սննդի բաժնում, քանի որ տեղեկություններ են հասել, որ սնունդը դատապարտյալների չի հասնում, իսկ թե ինչ արդյունք կտան այս ստուգումները, ցույց կտա ժամանակը: