«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր մամուլի խոսնակ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին անդամ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է կուսակցության մամուլի խոսնակ:

Ռուբեն Ռուբինյանի կենսագրությունը՝

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին, Երևանում։
2006-2010թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
2010-2011թթ.-ին սովորել է Լոնդոնի Համալսարանական Քոլեջում (UCL)՝ ստանալով «քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։
2011-2012թթ.-ին սովորել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։
2012-2014թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2015-2016թթ.-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:




Լրահոս