Նյու Յորքում ձերբակալվել է Թայմս Սքվերում ահաբակչություն նախապատրաստող «Իսլամական պետության» հետևորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում ձերբակալվել է 37-ամյա տղամարդը, ով պլանավորում էր անդամագրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, փոխանցում է The New York Times-ը:

Մոհամեդ Ռաֆիկ Նաջին ուղևորվել է սահման, որպեսզի միանա ծայրահեղականներին, հետաքննության տվյալներով, նա եղել է Թուրքիայում և Եմենում:

Հաղորդվում է, որ նա նյութապես աջակցել է ահաբեկիչներին և ահաբեկչություններ նախապատրաստել Թայմս Սքվերում, Նիցցայի ահաբեկչության նմանությամբ, որի ժամանակ 86 մարդ զոհվել:

Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել էր, որ նյույորքցիները պետք է զգուշանան «Իսլամական պետության» սպառնալիքներից: 2015թ. համացանցում հայտնվեց իսլամիստների տեսանյութը, որում նրանք պայթեցնում են Թայմս Սքվերը:




Լրահոս