Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իշխանաձոր գյուղում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջվարչակազմի և հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավիճակին և մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներ:

Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:




Լրահոս