Վահան Շիրխանյանը չի կարողանում ինքնուրույն քայլել. նրան բերել են հիվանդանոց (բացառիկ լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է ինչ ArmLur.am-ն ահազանգեր է ստանում  ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատների կողմից այն մասին, որ Շիրխանյանն առողջ, իր ոտքով քայլելով մտել է կալանավայր, իսկ հիմա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:

Հիշեցնենք, որ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը նախօրեին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել էր, որ Շիրխանյանը բանտում թոքի կաթված էր տարել, ինչից հետո վիրահատել էին և անոթի մեջ ֆիլտր տեղադրել:

«Այժմ այդ պողպատե ֆիլտրը տեղից շեղվել է, ոտիկներով խրվել արյունատար անոթի մեջ: Մեծ է ներքին արյունահոսության վտանգը և սա միայն մի խնդիրն է, ինչի մասին ես բարձրաձայնեցի»,-ասել էր պաշտպանը:

ՀՀ ԱԱԾ մեկուսարանում գտնվող ՀՀ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին առողջության խնդրով հրապարակավ մտահոգություն հայտնեց նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Եվ բարձրացված լրատվական մեծ աղմուկից հետո, երեկ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը դիմեց   ՀՀ առողջապահության նախարարությանը՝  Վահան Շիրխանյանի քաղաքացիական հիվանդանոցում այդ հետազոտությունները պետպատվերի շրջանակում անվճար հետազոտելու համար:

ArmLur.am-ը  քիչ առաջ տեղեկացավ, որ Վահան Շիրխանյանին «Երևան -Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն` հետազոտելու: Մեզ հաջողվեց մի քանի լուսանկար անել, որոնք փաստում են, որ նա չի կարողանում քայլել և հյուծված տեսք ունի:

Լիդա Եղիազարյան

15139318_1382388391801208_1942077703_n

15150996_1382388395134541_552184837_n

15134382_1382388405134540_544691770_n

15135701_1382388401801207_527123933_n

14962901_1382388408467873_1949150626_n




Լրահոս