Գեղարքունիքում ավտոմեքենաները իրար են բախվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 25-ին՝ ժամը 18.18-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում իրար են բախվել «Ինֆինիտի» մակնիշի 97 AA 900 պ/հ (վարորդ՝ Պ. Մ., 1964 թ.) և «Օպել» մակնիշի 33 ZL 677 պ/հ (վարորդ՝ Դ. Գ. 1961 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդ Դ. Գ.-ը և երկու ուղևորները՝ Հ. Մ.-ը (1962 թ.) և Լ. Գ.-ը (1962թ.), ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս