Դեկտեմբերի 1-ից մեկնարկում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկը: Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիներ:

Մրցույթը կանցկացվի հիմնական 3 անվանակարգերում`

1. Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն
2. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ
3. Լավագույն տոնական ձևավորված վարչական շրջան:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ տոնական ձևավորումների լուսանկարները (jpg ձևաչափով) ուղարկել iyerevan.am կայքին՝ հստակ նշելով կազմակերպության կամ ձեռնարկության անվանումը, ինչպես նաև կոնտակտային անձի անունն ու հեռախոսահամարը՝ հետադարձ կապ ապահովելու համար:

Մրցույթի շրջանակում առանձնակի կկարևորվեն յուրօրինակ և համաչափ ձևավորված աշխատանքները: Ցանկալի է, որ ձևավորումներում օգտագործվեն կարմիր, ոսկեգույն և սպիտակ գույները:

«Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի հունվար ամսին:

Երևանի քաղաքապետարան




Լրահոս