Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է վարդակակաչների սոխուկների տունկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանի վարչական շրջաններում ընթանում էր կակաչների սոխուկների տունկը: 750 000 ծաղիկների տունկը կազմակերպվել է նախատեսված բոլոր ագրոկանոններով, հետևաբար մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի բարձր կպչողականություն: Կակաչները գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն` զարդարելով Երևանի կանաչ տարածքները մինչև մայիս ամիսը ներառյալ:

Մինչ այդ, ավարտվել են նաև արդեն ծաղկած սածիլների տեղահանման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս