Ջաջուռի, Քեթիի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ջաջուռի, Քեթիի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս