ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն»-ը ձեռք են բերել հստակ պայմանավորվածություն

ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն»-ը ձեռք են բերել հստակ պայմանավորվածություն

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:

Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»,-նշել է հաղորդագրությունում: