Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 12 երեխա է զոհվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, առնվազն 12 երեխա է զոհվել: Նրանք վերադառնում էին սպորտային մրցումներից, փոխանցում է Gazeta.ru-ն:

«ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով հանցագործության իրականացման մեջ մեղադրանքով բերման է ենթարկվել տրանսպորտային ծառայությունների տրամադրումը փաստացի կազմակերպած անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցիչը»,-հայտնել են ՌԴ քննչական կոմիտեում:

Ինչպես նաև հաղորդվում է ավտոբուսի և բեռնատարի վարորդների բերման ենթարկելու մասին: Քննության տվյալներով՝ նրանք կոպիտ խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ հարցաքննմանը հակասական ցուցմունքներ տվել: Որոշվում է նրանց ձերբակալության մասին հարցը:




Լրահոս