Օբամեյանգը ցանկանում է խաղալ «Ռեալ»-ում, բայց երջանիկ է «Բորուսիա»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հերթական անգամ նշել է, որ ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալ»-ում:

«Ես, իրոք, պապիկիս խոստացել եմ մի օր խաղալ այդ թիմում: Սակայն այժմ ես երջանիկ եմ «Բորուսիա»-ում: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալը» 2:2 հաշվով էր ավարտել «Բորուսիայի» դեմ խաղը:  Այդ խաղում Օբամեյանգը դարձել էր գոլի հեղինակ:




Լրահոս