Ահասարսուռ դեպք Սպիտակում. քիմիայի ուսուցչուհին խեղդամահ է արել երեխաներին, ապա ինքնասպան եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Այգեստան թաղամասում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի: ArmLur.am-ի Լոռու թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ իրավապահներն այս պահին քննարկում են դեռեւս միակ վարկածը՝ կինը խեղդամահ է արել իր երկու աղջիկ երեխաներին՝ 5 և 7 տարեկան, ապա՝ ինքնասպան եղել: Տանը ոչ հրդեհ է եղել, ոչ գազի արտահոսք:

Նա ամուսնալուծված էր, աշխատում էր Սարալանջ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցչուհի:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ArmLur.am-ին հայտնեց, որ կինը երեխաների հետ բնակվում էր վարձով, տան պայմանները լավ էին:

Մանրամասները`քիչ ուշ:

16:50

Ավելի ուշ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարինե Հովհաննիսյանն աշխատել է Սարալանջի միջնակարգ դպրոցում, որպես քիմիայի ուսուցչուհի: Ուներ երկու երեխա: Ամուսնալուծված էր:

Էդվարդ Արզումանյան




Լրահոս