
Արդեն հայտնել էինք, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այգեստան թաղամասում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի:
Լոռու մարզի Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մարինե Հովհաննիսյանն աշխատել է Սարալանջի միջնակարգ դպրոցում, որպես քիմիայի ուսուցչուհի: «Հեռվից մի անգամ տեսել եմ, չեմ ճանաչում»:
ArmLur.am-ը զրուցեց նաև Սարալանջի միջնակարգ դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի հետ: Վերջինս ասաց, որ այս պահին շոկի մեջ են գտնվում. «Ինքը շատ կիրթ, շատ խելացի անձնավորություն է եղել: Չգիտեմ: Ընդունվել է, որպես ուսուցիչ մրցույթով օգոստոսի 23-ին: Ունի երկու երեխա: Ես գիտեմ, որ ամուսնալուծված էր»:
Լիդա Եղիազարյան