Եթե մի մարդ գտնում է, որ երկրի, ժողովրդի վիճակը ծանր է, երկիրը գնում է կործանման, յուրաքանչյուրն էլ պետք է օրինակ վերցնի իրենից, որպեսզի կանգնենք իրար կողքի` այդ վիճակը կանխենք: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մուտք գործելուն, նշեց «Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանը:
Հարցին` դուք պատրաստ եք իր հետ համագործակցել, Մելքոնյանը նշեց. «Սեյրան Օհանյանին պաշտոն էլ են խոսք տվել, ինքը չի գնացել: Առաջին հերթին բոլոր կռվող տղերքը պետք է իրար կողք լինեն, բոլոր ազատամարտիկները պետք է միանան, մեկ ընդհանուր բռունցք դառնան: Ազատամարտիկներին էլ են մասնատել», – նշեց նա:
Մելքոնյանի խոսքով` բոլորը պետք է հասկանան մեկ բան. եթե Սեյրան Օհանյանը կանգնել է արդեն` բոլորն էլ պետք է օրինակ վերցնեն: