ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա հավանաբար առաջիկայում այլ աշխատանքի կանցնի:
ArmLur.am-ին առայժմ հաջողվեց պարզել այսքանը:Միքայել Ահարոնյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Միքայել Ահարոնյանին փոխարինում է Մարինա Օհանջանյանը, ով աշխատել է Մաքսային վարչության լրատվության բաժնում: