Եթե խիստ կարիք լինի, պետք է անդամակցել ՀՀԿ-ին. Արմեն Ամիրյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու հարցի շուրջ դեռ մտածելու ժամանակ ունի: Այնինչ, ավելի վաղ նա պնդում էր, որ սկզբունքորեն դեմ է կուսակցական դառնալուն: Armlur.am-ը հետաքրքրվեց՝ ինչ փոխվեց այս ընթացքում, հնարավո՞ր է, որ նախարարը մինչև ապրիլ, այնուամենայնիվ, զիջի, նա չի՞ կարծում արդյոք, որ ոչ կայուն դիրքորոշումը կարող է հանրության շրջանում անվստահություն առաջացնել նաև իր մյուս քայլերի նկատմամբ:

«Հնարավոր չէ բոլորին գոհացնել: Գիտե՞ք` մեր երկրում, մեր իրականության մեջ կառավարման մոդել է փոխվել եւ այս մոդելը ենթադրում է նաեւ կուսակցական պատասխանատվություն: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, անշուշտ, պետք է անդամակցել, եթե զգամ, որ, իսկապես, խիստ կարիք կա: Այս պահի դրությամբ` ես դեռ կարիք չեմ զգում: Ժամանակը ցույց կտա, եւ ոչ միայն իմ մտածելու, այլեւ իրավիճակի, իրադրության խնդիրներ գոյություն ունեն: Այնուամենայնիվ, ես վատ բան չեմ տեսնում որևէ կուսակցության անդամակցելու մեջ, մանավանդ, որ խոսքը վերաբերում է կոլեկտիվ և կուսակցական պատասխանատվությանը, այսինքն` սա ավելի է մեծացնելու պատասխանատվությունը»,-պատասխանեց նախարարը:

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս