Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունն ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրված հայորդիներին ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված օրենսդրական և իրավական մի շարք հարցեր և հանձնաժողովին ներկայացված առաջարկներ, մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման դրույթներին ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առնչվող խնդիրներ, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:




Լրահոս