Թանկարժեք Ձմեռ պապն ու Ձյունանուշը. ի՞նչ արժե այցն Ամանորին

Թանկարժեք Ձմեռ պապն ու Ձյունանուշը. ի՞նչ արժե այցն Ամանորին

Վերջին շրջանում նորաձեւ է դարձել հայկական ընտանիքներում Ամանորի գիշերն անցկացնել Ձմեռ պապի և Ձյունանուշի ընկերակցությամբ: Սակայն պարզվում է, որ դա բավականին «թանկարժեք հաճույք» է, որը իրականացնում են թե՛ տարբեր կազմակեպություններ, թե՛ անհատներ: «Ժողովուրդ»-ը զանգահարեց մի քանի կազմակեպություններ՝ ծառայության գներին ծանոթանալու համար:

Այսպես՝ «Երազանք» մանկական շոու-ծրագրերի կազմակերպման ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար պատվիրատուն դեկտեմբերի 31-ին՝ երեկոյան ժամը 23:00-ին, պետք է վճարի 20.000 դրամ, ժամը 23:30-ին՝ 30.000, իսկ ահա կեսգիշերին՝ 24:00-ին, ծառայության գինը կազմելու է 40.000 դրամ:

«Յոր հոլիդեյ» միջոցառումների կազմակերպման ընկերության կողմից ամանորյա ծառությունների գները նույնպես տարբեր են: Դեկտեմբերի 31-ի կեսօրին մինչեւ 15:00-ին Ձմեռ պապիկի եւ Ձյունանուշի ծառայությունների գները կազմում են 20.000 դրամ: Ժամը 17:00-19:00՝ 25.000 դրամ, 19:00-20:00՝ 30.000 դրամ, 20:00-21:30՝ 35.000 դրամ, 21:30-22:30՝ 40.000 դրամ, 22:00-23:00՝ 45.000 դրամ: Իսկ արդեն 24:00 մինչեւ ժամը 1-ը ծառայության արժեքը կազմում է 50.000 դրամ: Ի դեպ, ծառայության գների մեջ նվերներ ներառված չեն:

«Բում-բումիկ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գները սահմանված են հետեւյալ կերպ. դեկտեմբերի 31-ին՝ մինչեւ ժամը 23:00, Ձմեռ պապի եւ Ձյունանուշի կողմից կազմակերպած մանկական ծրագրի գումարը կազմում է 20.000 դրամ, ժամը 23:00-ին՝ 30.000, իսկ 24:00-ին՝ 50.000 դրամ: Ծրագիրն իր մեջ ներառում է երաժշտություն, նվերներ՝ նախատեսված 2 երեխաների համար:

Նաիրա Հովհաննիսյան