Եղանակային վատ պայմանների պատճառով Մոսկվայից Երեւան թռիչքներ են հետաձգվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղարկվել է 29 ավիաչվերթ, ևս մի քանիսը հետաձգվել են։

Մոսկվայից դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով եւս թռիչքներ են հետաձգվել: Այս մասին «Արմենպրես»­ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից:

Gazeta.ru կայքը գրել էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 7 չվերթ, ևս 7­ը հետաձգվել է։ «Շերեմետևոյում» չեղարկվել է 22 չվերթ, 6­ը՝ հետաձգվել։ Պատճառը Մոսկվայում սպասվելիք ձյունն ու մառախլապատ
եղանակն է:

«Վնուկովո» օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ չեն գրանցվել։




Լրահոս