Տավուշում տեղի ունեցածը դիտարկում ենք որպես սադրանք. Նիկոլայ Բորդյուժա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ-ն Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն փորձը որակել է որպես սադրանք: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլ Բորդյուժայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա:

Թվում էր, որ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա: Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ:




Լրահոս