Օրվա ֆիլմը` «Փախիր կամ ամուսնացիր». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի հերոսը՝ կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր Աղասիկը, վարում է զբոսաշրջիկների կողմից սիրված, Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի՝ Աղասիկի հոր կողմից պատրաստված «Հրթիռ» («Ракета») մեքենան։ Աղասիկի կյանքը փոխվում է, երբ նրա մեքենան է նստում իր սեփական հարսանիքից փախչող հարսնացու Սաթենիկը:

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի գլխավոր հերոսների՝ տաքսու վարորդ Աղասիկի եւ սեփական հարսանիքից փախչող Սաթենիկի արկածային պատմությունը նախատեսված է ընտանեկան դիտման համար։

Իվետա Մուկուչյանի համար այս կերպարը դեբյուտային է, ըստ սյուժեի՝ համարձակ ու անվախ աղջիկ է, որը հինգ տարի ապրել ու սովորել է Գերմանիայում, իսկ «կինոյի վատ աղջիկը» Վերգինեն է, որին մարմնավորում է Շողեր Գրիգորյանը։ Նա թատրոնի դերասանուհի է եւ ցանկանում է ամուսնանալ Աղասիկի հետ։

Ֆիլմի անվանումը՝ «Փախիր կամ ամուսնացիր»

Ժանրը` կատակերգություն

Թողարկման տարեթիվ` 2016

Ռեժիսոր` Հայկ Կբեյան

Դերերում` Մկրտիչ Արզումանյան, Իվետա Մուկուչյան, Շողեր Գրիգորյան, Արմեն Քուշկյան




Լրահոս