Բողոքի ցույց` Վանաձորում (ֆոտո)

Բողոքի ցույց` Վանաձորում (ֆոտո)

Այսօր վաղ առավոտից Վանաձորում կրկին բողոքի ցույցի են դուրս եկել «Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակիցները: 70-ից ավել նախկին ու ներկա քիմպրոմցիներ պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը:

Երեք աշխատակից այս պահի դրությամբ գտնվում են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աշխատասենյակում: Նկատենք, որ բողոքի վերջին ցույցը իրականացվել էր դեկտեմբերի վերջին, որի ժամանակ մարզպետը չկարողացավ ընդունել աշխատակիցներին` զբաղվածության պատճառով:

Քիմպրոմցիների խնդրին տեղյակ են ՀՀ-ում բոլորը՝ կառավարությունից մինչև Ազգային ժողով ու նախագահական, սակայն խնդրի վերջնական լուծումը դեռևս չի երևում: Քիմպրոմցիները դեռ տարիներ առաջ դիմել էին նաև դատարան, որտեղ բավարարվել էր նրանց պահանջն ու պարտավորեցրել գործարանին վճարել աշխատավարձերը, սակայն անգամ այս դեպքում աշխատավարձերը վերջնականորեն վճարված չեն, չնայած որ քիմպրոմի գույքը շարունակվում է օտարվել ու օտարվել:

Մանրամասները՝ առաջիկայում:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր