Յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է զենք ունենա. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)

Յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է զենք ունենա. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)

Ողջ 2016 թվականի ընթացքում Հայաստանում գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների ցուցանիշներն աճել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա 9 ամիսներին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցված հանցագործությունների քանակը 1410-ով ավելացել է:

Օրերս էլ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ 2016 թ. դեկտեմբերի 31-ից 2017 թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը:

Անձի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճին զուգահեռ ավելանում է նաեւ ապօրինի զենք կրել-պահելու հատկանիշներով հարուցվող քրեական գործերի թիվը:

Ինչո՞վ է սա պայմանավորված, ո՞ր կառույցի թերացման հետեւանքն է դա, եւ ինչպե՞ս է ստացվում, որ շարքային քաղաքացիներն անկաշկանդ զինված քայլում են փողոցում, հաճախ անգամ վտանգ ներկայացնում հանրության համար՝ կրակոցներ արձակելով հասարակական վայրերում:

Այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:

 Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան