Մոսկվա-Երևան չվերթի ուղևորն ալկոհոլի ազդեցության տակ սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկն ալկոհոլի ազդեցության տակ սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին: Ժամը 04:30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ օդանավում կա անկարգ ուղևոր, ով չի ենթարկվում անձնակազմի հրահանգներին:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ուղևորը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի օրինական պահանջներին, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել անձնակազմի հասցեին։ Անկարգ ուղևորը եղել է ՌԴ քաղաքացի: Նա բերման է ենթարկվել:

Նշված դեպքով կատարվում է նախաքննությունը, գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին:




Լրահոս