Եթե որոշվի, որ խորհրդարանում պետք է լինելու իմ գիտելիքների տեր մարդ, ես կլինեմ. Նաիրա Կարապետյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն կուսակցությունների ներսում մասնակցության ձեւաչափի, համամասնական, ռեյտինգային ցուցակների եւ այլ հարցերի շուրջ քննարկումները դեռ ակտիվորեն շարունակվում են:
Առայժմ անհայտ են նաեւ ՀՀԿ ցուցակով խորհրդարան մտած մարդ-կուսակցությունների ներկայացուցիչների ճակատագրերը: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ:

-Տիկի՛ն Կարապետյան, ընտրություններին ընդառաջ Ձեր մասով որեւէ որոշում առկա՞ է: Դուք ներառված կլինե՞ք ՀՀԿ համամասնական ցուցակում:

-Դեռ մեր կուսակցությունը համապատասխան որոշում չունի: Հստակ որեւէ բան չեմ կարող ասել: Քննարկումներ են տեղի ունենում:

-Այս չորս տարվա Ձեր աշխատանքային գործունեության մասին ինչպիսի՞ արձագանքներ եք ստացել ՀՀԿ-ականներից:

-Ես ոնց կարող եմ ասել՝ ՀՀԿ-ն գոհ է, թե դժգոհ է: Արձագանքներ չորս տարիների ընթացքում եղել են թե՛ դրական, թե՛ բացասական: Աշխատանքային պրոցես է, ես ինքս իմ աշխատանքը չեմ կարող գնահատել: Եթե մի տեղ կա, որ ես կարող եմ բերել օգուտ, բնականաբար, ես կլինեմ այդտեղ:

-Իսկ կարո՞ղ եք նշել, թե կոնկրետ ինչի՞ համար Դուք պետք է կրկին լինեք խորհրդարանում:

-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ նախ պետք է հասկանալ, թե հաջորդ խորհրդարանն ինչ ֆորմատով է լինելու, ինչ խնդիրներ է առաջ քաշելու: Եթե որոշվի, որ խորհրդարանում պետք է լինելու իմ գիտելիքների, իմ ունակությունների տեր մարդ, հենց դրա համար էլ ես կլինեմ խորհրդարանում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս