Մենք բոլորին անխտիր համարում ենք մրցակիցներ և լուրջ ենք վերաբերվում. Վահրամ Բաղդասարյանը՝ Ծառուկյանի վերադարձի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք բնական ենք համարում Գագիկ Ծառուկյանի վերադարձը և ոչ մի անակնկալ չկա: ArmLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք ազատ երկիր ենք և յուրաքանչյուր ոք կարող է հայտ ներկայացնել քաղաքական դաշտում: 2017 թվականի ընտրությունները բավական վճռորոշ են: Մենք բոլորին անխտիր համարում ենք մրցակիցներ և լուրջ ենք վերաբերվում», – նշեց նա:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մասին ՀՀԿ-ականների որակումներին և հարցին՝  դրանք վերանայվե՞լ են, Բաղդասարյանը նշեց. «Քաղաքականության  մեջ երբեք չի կարելի ասել երբեք: Անցյալին անդրադառնալն այդքան ճիշտ չեմ համարում: Լրիվ էապես տարբերվում են մեկը մյուսից: Անցյալում ինչ հայտարարություն որ արվում էր, դրանք հակասահմանադրական էին, իսկ սա էապես տարբերվում է»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս