Ինչու են թաքցնում կուրսանտի սպանության մեջ մեղադրվողի գնդապետ հոր գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ 2015թ. հունվարին Երեւանի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանվել էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանը: Ամբաստանյալի աթոռին հայտնվեցին ինստիտուտի 4 կուրսանտներ, որոնցից մեկն էլ այդ ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին էր` Գնել Թեւոսյանը: Ավելին՝ ամբաստանյալի աթոռին հայտնվեց նաեւ անձամբ Զարմիկ Մարկոսյանը` պաշտոնական դիրքը չարաշահելու եւ որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:

Գնդապետի դեմ հարուցված քրեական գործը 2015-ին ուղարկվել էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Տեւական ժամանակ է` դատական տեղեկատվական համակարգից հնարավոր չէ տեղեկանալ դատաքննության ընթացքին. համակարգը թույլ չի տալիս ծանոթանալ այդ գործին` բացելով «Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը» վերտառությամբ պատուհան: Սա, թերեւս, պատահական չէ, եւ ամենայն հավանականությամբ փորձ է արվում թաքցնել անգամ գործի դատաքննության օրերը:




Լրահոս